Ազգային Ժողովում ինձ նշանակելով նախագահի լիազոր ներկայացուցիչ` պետության ղեկավարը ճիշտ քայլ է կատարել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է խորհրդարանում նախագահի նորանշանակ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:
Նրա խոսքով, մոտական ժամանակներս նա կարող է նաեւ նշանակվել Հայաստանի նախագահի գրասենյակի պետի տեղակալ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ նա նշանակվել է այդ պաշտոնում, Դալլաքայնը նշել է. «ես չեմ կարծում, որ պարտավոր եմ հայտնել նախագահի հետ զրույցի բովանդակությունը: Ես մեծ հետաքրքրությամբ հետեւել եմ, թե ինչպիսի պաշտոններ են ինձ վերագրել լրատվամիջոցները: Բայց հավատացեք ինձ` լրատվության հետ աշխատանքի 17-ամյա պատգամավորական փորձառությունը»:
Բացի այդ, նա նաեւ նշել է, որ չի զայրանում եւ չի նեղանում լրագրողներից իրենց հրապարակումների համար, քանի որ շատ մեծահոգի է:
Նշենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վիկոր Դալլաքայնը Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է որպես մեծամասնական թեկնածու, սակայն չի կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ քանակություն:





























