Ռուս հայտնի բացահայտումների հեղինակ Արկադի Մամոնտովը ֆիլմ է նկարահանել Pussy Riot-ի մասին, որում պատմում է` ով է կանգնած այդ ամենի թիկունքում:

«Սադրիչներ. Մաս երկրորդ» ֆիլմը եթեր դուրս կգա սեպտեմբերի 11-ին  «Ռոսիա-1» հեռուստաալիքով, ժամը 23:25-ին` «Հատուկ թղթակից» հաղորդաշարի ընթացքում:

Արկադի Մամոնտովը փորձել է «գտնել նրանց, ովքեր կանգնած են Քրիստոս Փրկչի տաճարում տեղի ունեցածի հետեւում»:

«Սադրիչներ» ֆիլմի առաջին մասը ցուցադրվել է  «Ռոսիա-1» հեռուստաալիքով ապրիլի 25-ի գիշերը: Դեռեւս այն ժամանակ կարծիք էր հնչել, որ ակցիան հենց աղջիկների կողմից չի կազմակերպվել, այլ հզոր ուժերի: Մասնավորապես կարծում են, որ  ակցիան պատվիրել էր Լոնդոնում ապրող գործարար Բորիս Բերեզովսկին: