Ռուբեն Հայրապետյանի գնահատականները, որոնք նա արտահայտել էր «Nouvelles d’Amrenie»-ի հետ հարցազրույցում, կարող էին զգացմունքների արգասիք լինել: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 10-ին լրագրողներին  ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Դա բավական զգացմունքային հարցազրույց էր. Մարդը կարող է ավելորդություններ ասել բարկության կամ այլ զգացմունքների ազդեցության տակ: Արդյոք դա փեփական կարծիքն էր, թե քաղաքական հաղորդագրություն: Քաղաքականությունում ժամանակ առ ժամանակ տարօրինակ միություններ են ստեղծվում` սպասելի եւ անսպասելի», – ասել է Մարկարովը

Հիշեցնենք, հարցազրույցում Հայրապետյանը անդրադարձել էր Վահե Ավետյանի գործին, ինչպես նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ քաղաքական գործիչներին:

ԸստՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի` Հայաստանի քաղաքական դաշտը լցվում է  ուռճացված  կերպարներով, որոնք որոշիչ պահին չեն կարողանում որոշակի ոչինչ ասել:  Դրանցից մեկն է Ռուբեն Հայրապետյանը: «Այժմ, փաստորեն, հասարակությունը պետք է  լսի, թե ինչ է ասում Ռուբեն Հայրապետյա՞նը: Ո՞ւմ են պետք եւ կարո՞ղ են հետաքրքրել նրա մտքերը», – ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ Հայրապետյանն ստիպված էր հրաժարվել պատգամավորական մանդատից հանրության ճնշման տակ` այն բանից հետո, երբ նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանում մահացու ծեծի էր ենթարկվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

Լուսաննկարը` Արսեն Սարգսյանի