Սիկխյան միապետության վերջին մահարաջ Դուլիպա Սինգհի ժառանգները փորձում են դատարանի միջոցով պոշտոնապես հաստատել բարեկամական կապը նրա հետ: Այս գործընթացում հաղթանակը կարող է մահարաջայի գանձերի`Մեծ Բրիտանիայի Հնդկաստան տեղափոխման պատճառ դառնալ: Գանձերի թվում է նաեւ Կոխ-եւ-Նոր ադամանդը եւ սիկհ միապետերի ոսկյա գահը:

Ինչպես գրում է The Daily Telegraph-ը,  իր հայցի մեջ Ջասվինդեր Սինգհ Սանդհանվալիան (Jaswinder Singh Sandhanwalia) հենվում է իր նախապապի` Դուլիպ Սինգհի նամակի վրա, որում Սադխավալիի բարեկամը շնորհակալություն է հայտնել վերջին միապետին որդեգրման համար: Բացի այդ, նախապապը արյունակցական կապ է ունեցել մահարաջայի հետ, քանի որ նրա զարմիկն է հանդիսանում:

Հայցվորները հույս ունեն, որ Դուլիպ Սինգհի հետ հարազատական կապի հաստատումը թույլ կտա Մեծ Բրիտանիայից պահանջել Հնդկաստանի վերջին միապետի գանձերի եւ մարմնի վերադարձը: Միապետի հետնորդները նպատակ ունեն այդ ամենը հանձնել սիկհյան կրոնի` Արմտիսար գլխավոր տաճարին, գրում է «Լենտա.ru»-ն: Ներկայումս Կոխ-եւ–Նոր ադամանդը զարդարում է Միացյալ թագավորության արքայազն-ամուսնու թագը: