Հալեպում բախումների ընթացքում զոհվել է մեկ հայ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է հայկական համայնքի աղբյուրը, Նոր Գյուղ թաղամասում զոհված տղամարդու անունը ճշտվում է: Բախման եւ պայթյունի հետեւանքով վնասվել է հայերին պատկանող անշարժ գույքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թվում հայեր չենեղել: Հալեպի Քուրա Արդիա թաղամասում պայթյունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին: Ավերվել էին երկու հիվանդանոցների շենքերը, ինչպես նաեւ դպրոցներ եւ բնակելի տներ:
Ըստ նախնական տվյալների` զոհվել են 27 խաղաղ բնակիչ, 64-ը` վիրավորվել: Ըստ սիրիական տեղեկատվական Sana գործակալության` ահաբեկիչները տոննայից ավելի պայթուցիկ են կիրառել, որը տեղակայված է եղել միկրոավտոբուսում: Զոհվածների շարքում են երկու հիվանդանոցների բժշկական անձնակազմերը: Ըստ հայկական համայնքի ներկայացուցչի` հայկական թաղամասերում իրավիճակը նույնն է:





























