Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Իրանը համարում է անվտանգության տեսակետից Ադրբեջանի գլխավոր խնդիրներից մեկը: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը` պատասխանելով այն հարցին, թե քննարկվում է արդյոք Իրանի հարցն Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպումների ժամանակ:
Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Մորնինգսթարը հայտարարել է, որ Իրանի հարցը քննակվում է եւ կքննարկվի: Մորնինգսթարն ընդգծել է, որ «ԱՄՆ-ն հարգանքով է վերաբերվում Իրանի տարածքային ամբողջականությանն իր սահմանների ներսում»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կոնգրեսական Ռորոբահերը օգոստոսին պաշտոնական նամակ էր ուղարկել Հիլարի Քլինթոնին, որտեղ ասվում էր « Իրանից առանձնանալու պայքարում Հարավային Ադրբեջանին աջակցելու անհրաժեշտության մասին»: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հաստատել էր այն տեղեկատվությունը, որ պետքարտուղար Հիլաի Քլինթոնի անունով նման նամակ էր ստացվել, եւ որ պետքարտուղարը պատասխանել էր կոնգրեսականի նամակին, սակայն մանրամասները չէին հրապարակվել: «Մենք հանդես ենք գալիս հանուն տարածքային ամբողջականության սկզբունքի», - ասել էր Նուլանդը:





























