«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 10-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 412.12 դրամ: Սա նշանակում է, որ դոլարը թուլացել է հայկական դրամի նկատմամբ 0.16%-ով կամ 0.67 կետով:
Բորսայում այսօր ընդհանուր առմամբ վաճառվել է 700 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություններ չկան: Փոխանակման կետերը դոլար գնում եւ վաճառում են 410-413.5 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն սակարկվում է 1.28 դոլարի սահմաններում, սակայն փոքր-ինչ թուլացել է` ներդրողների մոտ անվստահության ֆոնի ազդեցությամբ:
Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարն էժանացել է եւ արժե 31.7221 ռուբլի:





























