Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում կայացավ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխնախարարներ Քոչարյանն ու Դենիսովը քննարկեցին եւ ամփոփեցին նույն օրը հանդիպմանը նախորդած Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների արդյունքները, որոնք նվիրված են եղել երկու պետությունների համագործակցությանը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: