Մինչ աշխատանքային օրվա ավարտը Արարատի մարզի Մասիս քաղաքապետի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարապետ Օհանյանը դիմում կներկայացնի ԿԸՀ-ի հանձնաժողով պահանջելով Մասիս քաղաքի բոլոր տեղամասերում վերահաշվարկ կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբայնը: Նա նաեւ հիշեցրեց, որ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուների տարբերությունը մոտ 550 է եւ մոտ 500 էլ անվավեր քվեաթերթիկներ կան: «Մեր թեկնածուն վստահություն ունի, որ վերահաշվարկի անհրաժեշտություն կա եւ իր բողոքում, կարծում եմ, հստակ հիմնավորումները կլինեն»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Արարատի մարզի Մասիս քաղաքում հաղթել է նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը ստանալով 5 հազար 248 ձայն: Իսկ Սաշա Հակոբյանի ԲՀԿ-ական մրցակիցը` Կարապետ Օհանյանը ստացել է 4 հազար 698 ձայն:Մասիսում ընտրողների ընդհանուր թիվը 15 հազար 646 է, սակայն գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների թվի կազմել է 10 հազար 407:





























