Բեթմենի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ տուժածներից մեկը դատարան միջնորդություն է նեկայացրել Ջեյմս Հոլմսի վրայից մեղադրանքները հանելու համար: Նա պնդում է, որ հանցագործությունն իրականում կատարել են մասոնները:
Միջնորդի անունը չի հրապարակվում: Նա հայտարարում է, որ իրեն կրակել է ոչ թե Հոլմսը, այլ տեղական ոստիկանապետ Դեն Օութսը:
Միջնորդության հեղինակը պահանջում է ազատել Հոլմսին եւ գործ հարուցել Օութսի եւ մագնատ Ֆիլիպ Անշուցի դեմ, որոնք հանցագործությունը կազմակերպել էին մասոնների պատվերով:
Դատավոր Ուիլյամ Սիլվեսթրը հրահանգել է ստուգել միջնորդությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 20-ին Ավրորայի Century 16 Movie կինոթատրոնում Բեթմենի մասին նոր ֆիլմի ցուցադրության ընթացքում զանգվածային սպանություն էր տեղի ունեցել: 24-ամյա ամերիկացի Ջեյմս Հոլմսը կինոսեանսի ժամանակ հրաձգություն էր սկսել: Զոհվել էր 12 մարդ, 58-ը վիրավորվել էին:
«Հրաձիգին» ձերբակալել էին միանգամից:





























