ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամության թեմայի շրջանառումն աջակցում է վրացական ղեկավարության ռեւանշիստական ձգտումները: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի` Թբիլիսիում արած հայտարարությունը:

Դիվանագետի խոսքով, տվյալ արտահայտությունը «որեւէ նոր տարր չի պարունակում` համեմատած Բուխարեստում 2008-ին եւ Չիկագոյում 2012-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ընդունած որոշումներին, որտեղ հայտարարվել էր, թե «Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»:

«Նման արտահայտությունները վկայում են, որ ՆԱՏՕ-ն դասեր չի քաղել 2008թ. Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձություններից եւ շարունակում է Թբիլիսիի ազդակներ հղել: Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում լավ հայտնի է»,- նշել է Լուկաշեւիչը: