Երգիչ Վալերի Լեոնտեւի մոսկովյան բնակարանում կատարված գողությունը հետաքննող քննիչին հեռացրել են ոստիկանությունից: Քննիչին հեռացրել են տեղեկատվություն հրապարակելու համար:

Քննիչը լրատվամիջոցներին գողության մասին տվյալներ, նաեւ լուսանկարներ էր փոխանցել: Նրա ղեկավարությանը նկատողություն էին արել, իսկ իրեն` հեռացրել:

Հիշեցնենք, որ Լեոնտեւի տունը կողոպտել էին, երբ նա գտնվում էր Յուրմալայում` «Նոր ալիք» մրցույթում: Գողերը տարել էին երկու պահարան, որոնց մեջ եղել էր 5 մլն ռուբլի, 3 հազար եվրո եւ 10 հազար դոլար: Գումարները նախատեսված էին Կրեմլում կայանալիք համերգի համար: Գողերը տարել էին նաեւ ոսկերչական իրերը, որ Լեոնտեւը նվեր էր ստացել: