Կիբերխարդախներն ամենից հաճախ օգտագործում են բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնի անունը` ինտերնետից օգտվողներին խաբելու տարբեր ակցիաների ժամանակ: Այդ մասին ասվում է հակավիրուսային լուծումների մշակող McAfee ընկերության բլոգում:
Ընկերության մասնագետների տվյալներով, Էմմա Ուոթսոնի մասին տեղեկատվություն որոնելիս հավանականությունը, որ կհայտնվեք վարակված կայքում, կազմում է 12 տոկոս:
Վտանգավոր դեմքերի ցանկում հայտնվել են նաեւ Ջեսսիկա Բիլը, Էվա Մենդեսը, Սելենա Գոմեսը եւ Հալլի Բերրին, նաեւ երգչուհի Շակիրան ու այլ անձինք:
Ընկերությունը նշում է, որ այս տարի «վտանգավոր հայտնիների» տասնյակում բացառապես կանայք են, քսանյակում միայն մեկ տղամարդ կա` Ջիմմի Քիմմելը:
Էմմա Ուոթսոնը հայտնի է դարձել` շնորհիվ Հարրի Փոթերի մասին ֆիլմերի:




























