Աշխարհի թիվ մեկ ահաբեկչի ոչնչացան գործողությունների մասին հուշեր գրող եւ Մարկ Օուեն կեղծանունով հանդես եկող ՍՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի վետերանն իր առաջին հարցազրույցն է տվել  CBS հեռուստաալիքին: Նա մանրամասնորեն պատմել է այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2011թ. մայիսի 2-ին Աբոտաբադում:

Նախկին «ծովային կատվի» պատմածը փոքր-ինչ տարբերվում է Պենտագոնի պաշտոնական վարկածից: Ըստ նրա` գործողությունների նպատակը բեն Լադենի ոչնչացումը չէր, այլ նրան կենդանի վերցնելը:

Երբ «շոկային կատուներն» արդեն պատրաստվում էին կոտրել դուռը, տանը գտնվողներից մեկը կրակ է բացել նրանց վրա: Պատասխան կրակով նա ոչնչացվել է,  որից հետո դուռը բացել է մի կին` ձեռքին երեխա: Նա ասել է, թե կրակողն  իր ամուսինն էր:

Բարձրանալով աստիճաններով` հատուկջոկատայինները կրակել են նաեւ բեն Լադենի որդու վրա: Նրանք իմացել են, որ 22-ամյա Հալիդը բնակվել է  տանը, եւ սպասում էին նրան այնտեղ հանդիպել:  Օուենի խոսքով` Հալիդին հետաքրքրասիրությունն է կործանել «կատուներից»: Մեկը շշուկով կանչել է նրա անունը, եւ ահաբեկչի որդին գլուխը դուրս է հանել, ինչն էլ նրա համար ճակատագրական է եղել:

Այնուհետեւ հերթը նրա  հորն է հասել. Բեն Լադենը նույնպես  ծիկրակել է իր սենյակից, ինչին հաջորդել են «կատուների» կրակոցները: Երբ նրանք մտել են սենյակ, հատակին տղամարդու մարմին են տեսել, որի վրա կռացած են եղել երկու կանայք: «Մենք այդ ժամանակ չհասկացանք, որ դա նա էր...»

Օուենն ասել է, որ ահաբեկչի մարմինը դրել են պլաստիկե տոպրակի մեջ եւ տեղափոխել ուղղաթիռ: Եւ ահա եւս մեկ տարբերություն Պենտագոնի վարկածի հետ. զինվորականները հայտարարել են, որ բեն Լադենին  մահմեդական ավանդույթների համաձայն է` Արաբական ծովին են հանձնել: Սակայն  Օուենը պատմել է, որ մարմինը տեղափոխվել է Աֆղանստանի ռազմաբազա, որտեղ նրան զննել են փորձագետները: