ԱՄՆ Գլենդել քաղաքի ոստիկանությունը պատահաբար հայտնաբերել է հունիսին գողացված «Մերսեդեսը»: Վարորդը` 20-ամյա Արման Վարդումյանը եւ 19-ամյա Էլվիա Խաչիկյանը ձերբակալվել են այն պահին, երբ հետապնդում էին անցնող «Համերի» վրա ձվեր նետած էկվադորցիներին:
ԱՄՆ-ում ապրող էկվադորցին եւ նրա երեք զարմիկները որոշել էին զվարճանալ` ձվեր նետելով մեքենաների վրա: Հերթական մեքենան եղել «Համերը», որը շրջվել եւ հետապնդել է էկվադորցիներին: Մի քանի թաղամաս հեռու փախստականների առաջը կտրել է սպիտակ «Մերսեդեսը», որում երկու հայեր են եղել: Շրջանցելով` Ford Escape-ը հայտնվել է փակուղում, որտեղ «համերից» եւ «Մերսեդեսից» իջածները կոտրել են «Ֆորդի» ապակիները:
Էկվադորցիները փախել են, իսկ հետապնդման ժամանակ «Մերսեդեսը» կանգնեցրել են ոստիկանները եւ պարզել մեքենայի գողացված լինելու փաստը:
Ձվերի նետման գործի հետաքննությունը շարունակվում է:



























