ԱՄՆ-ն հույսը չի կորցրել, որ Ռուսաստանը կհամաձայնի մասնացել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը: Այս մասին հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի համաձայնագրերի իրականացման եւ ստուգման հարցերով երկրորդ տեղակալ Ֆրենկ Ռոուզը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: «Չնայած այն, որ տարբեր կարծիքներ կան, մենք նախկինի պես համոզված ենք, որ հակահրթիռային պաշտպանությունում ԱՄՆ եւ Ռուսաստանի համագործակցությունը (նաեւ NATO եւ Ռուսաստան) համապատասխանում է բոլոր կողմերի շահերին: Այդ պատճառով Ռուսաստանի հետ ՀՀՊ ոլորտում ՌԴ հետ համագործակցությունը մնում է նախագահի առաջնահերթություններից, ինչպիսին այն կար Ջորջ Բուշ ավագի ժամանակից»,- ասել է Ռոուզը:

Նրա խոսքով՝ ԵվրոՀՀՊ նախագծին ՌԴ մասնակցությունը կապացուցի Ռուսաստանին, որ այդ ծրագիրն ուղղված չէ իր դեմ: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն չի կարող իրավաբանական երաշխիքներ տալ, որ ՀՀՊ-ն ՌԴ դեմ չի ուղղվի, եւ բացի այդ ԱՄՆ-ն չի կարող համաձայնել Ռուսատանի առաջարկին՝ ստեղծել ՀՀՊ տարածաշրջանային սկզբունքով: