Մատե Սաբո-ն՝ Հունգարիայի հիմնական իրավունքների օմբուդսմենը ՄՏԻ-կենտրոնական հունգարական ինֆորմացիոն գործակալությանը հղած հաղորդագրության մեջ հայտնում է, որ օգտվելով իրեն օրենքով ապահովված իրավունքից պատասխան է սպասում հանրային եւ արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչից արտահանձման նախապատրաստման՝ հունգարական կառավարության որոշումը հիմնավորող հանգամաքների, պատճառների, ադրբեջանական կառավարության կողմից տրված կոնկրետ գրավոր պարտավորությունների, ինչպես նաեւ արտահանձնումից անցած ժամանակաշրջանում կատարված կամ կատարման նախատեսվող քայլերի մասին:

Օմբուդսմենը իր նամակում, որին օրենքով սահմանված 15 օրում պետք է պատասխանել, հիշեցրել է, որ հունգարական օրենքների համաձայն, արտահանձնումը միայն այն դեպքում կարելի կատարել, եթե երկրորդ կողմը երաշխավորում է Հունգարիային, որ դատապարտյալը բանտում է անցկացնելու բանտարկության ժամկետի մնացած ժամանակը: Սակայն Սաֆարովին Ադրբեջանի հախագահը ներում է շնորհել եւ որպես ազգային հերոս են ընդունել:

Նման խնդրանքով նախարարին դիմել էր Ազգային Ժողովի սահմանադրական հարցերի հանձնաժողովը, ավելի ստույգ անդամներից մեկը՝ սոցիալիստ Գերգեյ Բարանդին:

Տիբոր Նավրաչիչը հայտնել է, որ թույլ է տալիս այդ եւ հանձնաժողովի մյուս պատգամավորներին փաստաթղթերի զննումը: