Լոս Անջելեսում տեղի ունեցած ավտովթարից մահացել են երեք ռուսաստանիցիներ: Նրանց մեքենան բախվել է հայաստանցու պիցերիային: «Газета.Ru» -ն CBS –ին հղումով տեղեկացնում է, որ BMW մակնիշի մեքենան վարորդ Պավել Վոլոդկովիչը, նրա ընկերուհի՝ Եկատերինա Բոտվինեւան նշել են իրենց ընդհանուր ընկեր Ջեյսոն Շմելնիկի ծննդյան տարեդարձը Romanov ռեստորանում: Ուշ գիշերով, ալկոհոլի ազդեցության տակ նրանք նստել են մեքենան:
«Ես տեսա, որ նրանք չափից շատ էին խմել, բայց Պաշան ասաց, որ կարող է մեքենա վարել»,- պատմել է խնջույքի ներկաներից Ալեքսանդրը:
BMW-ն բարձր արագությամբ մխրճվել է Նիք Ծատուրյանին պատկանող Studio City պիցերիայի շենք, որից հետո մեքենան եւ սրճարանի մի մասն այրվել է:
«Այստեղ անասելի տապ էր, աչքի առջեւ ամեն ինչ հալվում էր: Բարեբախտաբար դա գիշերվա կեսին է տեղի ունեցել, եւ սրճարանում մարդ չկար»,- ասել է սրճարանի սեփականատեր Երվանդ Ծատուրյանը:
Ոստիկանության տվյալներով, մահացած երիտասարդները Լոս Անջելեսի բնակիչներ էին, իսկ աղջիկը՝ Նյու Յորքի:





























