Նյու Յորքը 11-րդ անգամ  կհարգի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:

Քաղաքապետ Մայքլ Բլումբերգի որոշմամբ այսուհետ այդ օրը քաղաքացիները կտոնեն ոչ թե որպես ողբի օր, այլ որպես վերածննդի օր:

Հիշատակի արարողությունը տեղի կունենա ազգային հուշահամալիրում, որը բացվել էր անցյալ տարի` պատմության մեջ խոշորագույն ահաբեկչության 10-րդ տարելիցին:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացվել էր մարդկության պատմության ամենախոշոր ահաբեկչությունը: Մահապարտ ահաբեկիչները առեւանգված ինքնաթիռներով կործանել էին Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակները եւ Վաշինգթոնում Պենտագոնի շենքը:

Լռության 4 րոպեն պահպանվում են, սակայն առաջին անգամ չի լինի զոհվածների անունների թվարկում: Նրանց անունները անմահացած են  հուշահամալիրի սալիկներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պաշտոնապես 3 հազար զոհերից հաստատված է 2 հազար 750 անուն: Երեկոյան  երկու հսկայական լույսեր կբարձրանան` պատկերելով ավերված աշտարակները, այն տեսանելի կլինի Մանհեթանից 50 կմ հեռավորությունից:

Թաղամասն ամբողջովին վերականգնել այդպես էլ չի հաջողվել: Եթե սկզբնապես սպասվում էր, որ Համաշխարհային առեւտրի կենտրոնի նոր համալիրը պատրաստ կլինի 10-րդ տարելիցին, ապա այժմ խոստանում են 2015 եւ 2016 թվականներին: