Շարունակվում են ՀԱԿ-ի ներսում խմորումներն ու տարաձայնությունները։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Եվ այսպես, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է դուրս գա բանակցային գործընթացից, իսկ սրան հակառակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը պետք է հավասարակշռված քայլեր կատարի այդ հարցում։ Ինչո՞վ է պայմանավորված այս տարաձայնությունը՝ հարցով դիմեցինք պարոն Բագրատյանին, ով նշեց. «Ես Լեւոն Զուրաբյանին չեմ մեկնաբանում, ես կարող եմ մեծ փիլիսոփաներին մեկնաբանեմ, օրինակ՝ Չերչիլին։

Մենք մի կուսակցություն չենք ներկայացնում, ես «Ազատություն» կուսակցությունից եմ... Կարող եմ նշել, որ ՀԱԿ-ում տարբեր կարծիքներ կարող են լինել»»,- մեջբերում է «Իրավունքը»։