«Ալ Կաիդայի» առաջնորդի եղբայրՄուհամեդ ազ-Զավահիրին իր ծառայություններն է առաջարկել որպես միջնորդ իսլամականների եւ Արեւմուտքի միջեւ խաղաղ կարգավորման բանակցություններում: Նա CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ խաղաղություն է ցանկանում մահմեդական եւ ոչ մահմեդական աշխարհների միջեւ:
6 էջից բաղկացած նրա առաջարկությունը ենթադրում է խաղաղության պայմանագրի կնքում 10 տարով: Դա հնարավոր է Արեւմուտքի կողմից որոշ պայմաններ կատարելու դեպքում, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հրաժարվելը մահմեդական երկրներ ներխուժելը եւ իսլամի դեմ պատերազմելը, բոլոր բանտակյալների ազատումը եւ մահմեդականների կրթությանը խառնվելուն դադարեցնելը: Ի պատասխան իսլամականները պարտավորվում են դադարեցնել հարձակումներն արեւմտյան աշխարհի վրա եւ պաշտպանել Արեւմուտքի օրինական իրավունքները իսլամական աշխարհոմ, հաղորդում է «vesti.ru»-ն:
Մուհամեդ ազ-Զավահիրին 14 տարի նստել է եգիպտական բանտում 1981 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի դեմ մահափորձի համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Անձամբ նա իր դեմ բոլոր մեղադրանքները հերքում է:




























