Ղազախստանի Ալմաթայի մարզի Ույգուրյան շրջանում խոշոր վթար է տեղի ունեցել սեպտեմբերի 10-ին: Աքսայ-Շոնժի-Կալժաթ մայրուղու 4,8 կմ-ում բախվել են «Միթսուբիշին» եւ «ՄԱՆ» բեռնատարը, զոհվել է 6 մարդ, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:
«Տեղի է ունեցել «Միթսուբիշիի» եւ «ՄԱՆ» բեռնատարի բախում, որի հետեւանքով Mitsubishi-ի վարորդը եւ նրա 5 ուղեւորները, այդ թվում՝ 4 կանայք, մահացել են տեղում», - ասվում է Ղազախստանի ԱԻՆ-ի հաղորդագրութան մեջ, որը մեջբերում է «Ինտերֆաքսը»:
Վթարի զոհ են դարձել «Միթսուբիշիի» վարորդը եւ 5 ուղեւորները, այդ թվում 4 կանայք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Բեռնատարի վարորդը չի տուժել:



























