Հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Նեպալում. Լեռնային ճանապարհին շրջվել է ավտոբուսը: Արդյունքում զոհվել են 27 մարդ, եւս 11-ը վիրավորվել են:
Ինչպես տեղական ոստիկանությանը վկայակոչելով հայտնում է Associated Press-ը, վթարը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Կատմանդուից 400 կմ հյուսիս-արեւմուտք:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները եւ ոստիկանները, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Սա Նեպալում արդեն երկրորդ խոշոր վթարն է երկու օրվա մեջ: Սեպտեմբերի 10-ին Կատմանդու մեկնող ավտոբուսը վթարի էր ենթարկվել լեռնանցքում: Վթարի հետեւանքով զոհվել էր 10 մարդ, եւս 25-ը վիրավորվել էին:


























