Վլադիվոստոկում գողացել են ԱԽՏՀ -ի գագաթաժողովը սպասարկող ֆրանսիացի շեֆ խոհարարի կոմունիկատորը: Պրիմորիեի ոստիկանությունը գողության փաստով քրեական գործ է հարուցել:
Ըստ ոստիկանության` գողությունը տեղի է ունեցել Ռուսական կղզու միջանցքներից մեկում: Պետությունների ղեկավարների համար ուտելիքներ պատրաստող շեֆ խոհարարը խոհանոցում կախել է իր գոգնոցը, որի գրպանում գտնվել է թանկարժեք կոմունիկատորը: Երբ նա հայտնաբերել է կորուստը, դիմել է ոստիկանություն:
Քննիչները չեն բացառում, որ շեֆ խոհարարի կապի միջոցը կարող էր գողանալ նրա ռուսական գործընկերներից մեկը: Ֆրանսիացի խոհարարն աշխատում էր վլադիվոստոկցի 15 խոհարարների խմբի օգնությամբ, հայտնում է «Ռիդուսը»:
ԱԽՏՀ -2012 գագաթաժողովի շաբաթը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-9-ը Վլադիվոստոկում: Քաղաքում տեղի են ունեցել մի շարք խոշոր միջազգային համաժողովներ, որոնց գագաթնակետն է դարձել սեպտեմբերի 8-9-ը պետությունների եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջանի կառավարությունների ղեկավարների հանդիպումը:




























