Չինաստանը հսկիչ նավեր է դուրս բերել Սենկակու կղզիախմբի տարածք, որոնց շուրջ անհամաձայնություններ ունի Ճապոնիայի հետ: Կզիներից երեքը Ճապոնիան պետականացրել է, իսկ Չինաստանը այդ քայլը սխալ է որակավորել եւ հայտնել է, որ դա կարող է «լուրջ հետեւանքների» հանգեցնել:

Նավերը Սենկակուի ջրեր են մտել սեպտեմբերի 11-ի առավոտյան եւ պետք է հսկողություն սահմանեն շրջանում` պաշտպանելով Չինաստանի ինքնիշխանությունը այդ տարածքների նկատմամբ: Պեկինը կարծում է, որ Ճապոնիայի կողմից իրականացված պետականացումը  անօրինական եւ անվավեր է, գրում է «Դնի.ru»-ն:

Պեկինը նաեւ նշել է, որ Չինաստանի իշխանությունները «հանգիստ չեն դիտի, թե ինչպես է խախտվում երկրի ինքնիշխանությունը»: «Չինական կողմը կոչ է անում Ճապոնիային անմիջապես վերջ տալ ցանկացած գործողությունների, որը կվտանգի Չինաստանի ինքնիշխանությանը»,-ընդգծում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Հակառակ դեպքում, Չինաստանը զգուշացնում է, որ Ճապոնիան իր գործողությունների համար լուրջ խնդիրներ կունենա:

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ձեռք բերել Չինաստանի հետ վիճելի 5 կղզիներից երեքը` սեպտեմբերի 10-ին գնելով մասնավոր տերերից: Ճապոնական լրատվամիջոցների փոխացմամբ` գործարքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի առավոտյան: