Յակուտիայում մամոնտի կենդանի բջիջներ են հայտնաբերել: Բացառիկ նյութը հավաքել են «Յանա-2012» միջազգային պալեոնտոլոգիական արշավախմբի մասնակիցները, ովքեր օգոստոսին Ուստ-Յանյան շրջանում ախատանքներ էին իրականացնում: Արշավախմբին կազմի ընդգրծված էին մասնագետներ Ռուսաստանից, Կորեաից, ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից եւ Անգլիայից:

Արշավախմբի ղեկավար, Հյուսիս-արեւելյան դաշնային ինստիտուտի Մամոնտի թանգարանի դոկտոր Սեմյոն Գրիգորեւը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ «Յուրօրինակ տարածքում` մոտ 100 մ խորության վրա, հնարավոր է եղել հարուստ նյութ գտնել ուսումնասիրության համար, դրանք փափուկ եւ կենդանի հյուսվածքներ են, մորթի, եւ մամոնտի ոսկրածուծ»: Արշավախմբի արդյուքները կհրապարակվեն նշանավոր գիտական ամսագրերում: Իսկ մանրամասն տեսանյութը կցուցադրվի հաջորդ տարի National Geographic-ի եթերում :

Գտածոյով արդեն հետաքրքրվել է  սկանդալային հեղինակություն վայելող պրոֆեսորներից մեկը` կորեական Sooam Biotech հիմնադրամի ղեկավար Խվան Ու Սուկ: Նրա կարծիքով բջիջները կարող են օգտագործվել մամոնտի կլոնավորման համար, հայտնում է NEWSru.com-ը:

Յակուտիայի Ուստ-Յանյան շրջանում գիտնականները անընդմեջ հայտնաբերում են հնագույն կենդանինների մնացորդներ: Օրինակ 2010 թ-ին այնտեղ հայտնաբերվել է ողջ աշխարհում հայտնի կարմրագույն Ուկի մամոնտիկի մնացորդները: