«Ալ-Կաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավախարին հաստատել է կազմակերպության առաջնորդներից մեկի` Աբու Յախի ալ-Լիբի մահվան լուրը:
Ինտերնետում տեսանյութ է հայտնվել, որում ալ-Զավախարին «հպարտությամբ հայտնում է մուսուլման ումմին եւ մոջահեդներին «լիբիական առյուծի»` շեյխ Մոհամեդ Հասան Կաեդայի (ալ-Լիբի) տառապալից մահվան մասին:
Որոշ տվյալներով ալ- Լիբին մահվանից մի քանի ամիս առաջ մասնակցել է Մալիի տարածքի մի մասի բռնագրավմանը, որտեղ այս տարվա գարնանը պետական հեղաշրջում է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը:





























