Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը ողջունեց Առաքելության նոր տնօրեն` դոկտոր Քարեն Հիլիարդին: Դոկտոր Հիլիարդը կղեկավարի Առաքելության ծրագրերն ուղղված Հայաստանում ժողովրդավարության ու կառավարման բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը,ինչպես նաեւ առողջապահական ու սոցիալական բարեփոխումներին:
Գրասենյակից հայտնում են, որ ուենալով ավելի քան քսան տարիների փորձ դիվանագիտական ծառայությունում` տիկին Հիլիարդը իր նախորդ պաշտոնում հանդիսացել է ԱՄՆ ՄԶԳ Ներկայացուցիչը Մոնղոլիայում: 2007-2011 թթ. նա Առաքելության տնօրեն էր Ջամայկայում, որտեղ կառավարում էր տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարության եւ կառավարման, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսների ներդրումների բազմամիլիոն ծրագրեր: Մինչ այդ նա Վաշինգթոնում Գործակալության Գլոբալ առողջության բյուրոյի Ռազմավարական պլանավորման եւ բյուջեի գրասենյակի տնօրենն էր, իսկ 2003-2006թթ.` Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի տարածաշրջանում Տարածաշրջանային տնօրենի տեղեկալը: Նրա նախորդ նշանակումների շարքում են նաեւ Հաիթին, Մալավին, Նիկարագուան, Օմանը եւ Եգիպտոսը:
Դոկտոր Հիլիարդը հանրային վարչարարության, մարդկային ռեսուրսների կառավարման եւ միջազգային զարգացման վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Մինչեւ օտարերկրյա ծառայության անցնելը նա դասախոսել է Ֆլորիդայի Պետական Համալսարանում եւ դասավանդել է հանրային վարչարարություն Արիզոնայի համալսարանում:





























