Հազիվ թե որեւէ երկրում, որտեղ հարգում են զինվորական պատիվն ու խիզախությունը, կարողանային մարդասպանին հերոս անվանել, ով սպանել է քնած մարդուն: Այս մասին «Ֆրազա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Analitika.at.ua ուկրաինական տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը:
Փորձագետի խոսքով, քնած մարդ սպանած մարդասպանի արդարացումը հայերի հանդեմ իրականացված հանցագործությունների ընդհանուր շղթայի մի օղակն է, որը սկիզբ է առել դեռեւս Սումգաիթից, Կիրովաբադից, Մարաղայից եւ նախկին խորհրդային հանրապետության մի շարք այլ քաղաքներից եւ հայաբնակ բնակավայրերից:
«Ադրբեջանի իշխանությունների` պետական մակարադակով վարած հայատյացությունը անկառավարելի է դարձել, եւ դրանից տուժում են ոչ միայն հայերը, ում դեմ են լարում ադրբեջանցիներին: Ծիծաղելի է, երբ ադրբեջանական հանրության ծանր հոգեբանական խախտումները անվանում են Հայաստանի կողմից իրականացվող «մոգական հարձակում»: Կասպիցծովյան այդ հանրապետության հանրության շրջանակներում հարեւան ժողովրդի նկատմամբ այնքան ատելություն է կուտակվել, որ անգամ նման քաղաքականության հետեւանքները սկսել են դրսեւորվել Ադրբեւջանի ներսում. հանրության ներսում ագրեսիայի աստիճանը տատանվում է, աճում է հանցավորությունը, աննախադեպ աճել է ինքնասպանությունների թիվը:
Տարբեր երկրների բազմաթիվ փորձագետներ բազմիցս նկատել են, որ ադրբեջանական պետականությունը կառուցված է նավթի եւ «կորսված տարածքները ետ վերադարձնելու» կպչուն գաղափարի վրա:Իրականում սա աղքատ մարդկանց հարուստ երկիր է, սա ավտորիտար երկիր է, որտեղ այլախոհները վերահսկվում են պետության կողմից: Ադրբեջանը, որի իշխանությունները գլուխ են գովում էլեկտրակրողի իրենց հարստությամբ, չի կարող հաղթահարել բնակչության աղքատությունը եւ աճող միգրացիան»,-նշել է Մարատ Հակոբյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ օգոստոսի 31-ին, Ռամիլ Սաֆարովը, ով 2004 թ-ին սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, արտահանձնվել է Հունգարիայից Ադրբեջան, որտեղ էլ Ադրբեջանի նախագահի կողմից ներման է արժանացել:




























