Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարհ (Յանիխ) գյուղի մոտակայքում Մ. Պողոսյանը իրեն պատկանող պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 27 ՕԼ 191 պետհամարանիշով ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05.00-ին հրշեջ-փրկարարները եւ Մարտունի քաղաքի ոստիկանության աշխատակիցները Վաղաշեն գյուղի «Մեծ Ագրիջա» կոչվող հանդամասի մոտակայքում հայտնաբերել եւ անվտանգ տարածք են դուրս բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ` 1970թ. ծնված Մ. Պողոսյանին, 2008թ. ծնված Տիգրան եւ 1995թ. ծնված Տաթեվիկ Պողոսյաններին: