Կամբոջայի իշխանությունները Շվեդիային են արտահանձնել 2012 թվականի սեպտեմբերի 2-ին ձերբակալված The Pirate Bay կայքի ստեղծողներից մեկին: 

The Pirate Bay կայքի համահիմնադիրներից Սվարթհոլմա Վարգն արտահանձնվել է Շվեդիա, որտեղ նա պետք է  ազատազրկման իր պատիժը կրի: 

Ավելի վաղ դատարանը  բանտային կալանքի եւ 3,6 միլիոն դոլար տուգանքի էր դատապարտել կայքի երեք համահիմնադիրներին: Սակայն Վարգը թաքնվել էր հետաքննությունից: Ծրագրավորողի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2009 թվականին , երբ վերջինս չէր ներկայացել շվեդական բանտ` հեղինակային իրավունքի խախտման պատիժը կրելու, հայտնում է rbc-ն: 

The Pirate Bay կայքը աշխարհի առաջատար 7 տորենտ-թրեքերներից մեկն է:

Կայքը գոյություն ունի նաեւ այսօր` չնայած այն փակելու տարբեր պետությունների փորձերին: 2012 թվականի մայիսին բրիտանական իշխանությունները որոշում էին կայացրել, ըստ որի համացանցային փրովայդերները պետք է  փակեին կայքի  հասանելիությունը: