ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը կայցելի Հորդանան, Իրաք եւ Թուրքիա: Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, շրջագայությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-15-ը: Այցի գլխավոր նպատակը սիրիական ճգնաժամի քննարկումն է:
Ինչպես հաղորդել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորի Նուլանդը, Բըրնսի այցը կբարձրացնի միջազգային կողմնորոշումը Սիրիայի հարցում:
Միեւնույն ժամանակ, Թուրքիա կայցելի նաեւ պետքարտուղարի` բնակչության, փախստականների եւ ներգաղթյալների հարցերով օգնական Էնն Կ. Ռիչարդը, ով բանակցություններ կվարի Ստամբուլում, Անկարայում եւ Անդանայում:




























