ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում Ադրբեջանին կատարել Հունգարիային տված պարտավորությունները ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից առաջ:
Պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը մեկնաբանել է իրավիճակըը. «Ինչպես գիտեք, մենք հայտարարությամբ հանդես եկանք Հունգարիայի կողմից Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելուց հետո: Մենք կապվել են ադրբեջանական կողմի հետ` կոչ անելով կատարել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են հունգարների առջեւ: Մենք որոշակի մտավախություններ ունենք, որոնց մասին իսկզբանե խոսել ենք այդ հարցի շուրջ»,- նշել է նա:




























