Ֆրանսիական «Nouvelles d'Arménie» ամսագիրը կարողացել է պարզել այն հայի ինքնությունը, ով սեպտեմբերի 9-ին Սիրիական Արաբական բանակի ստորաբաժանումների եւ գրոհայինների բախման արդյունքում զոհվել է Հալեպի մերձակայքում: Զոհված երիտասարդ հայը Վարդան Բյուկլյանն է, ում չեն կարողացել փրկել դեպքի վայր ժամանած հայկական «շտապ օգնության» աշխատակիցները: Այս մասին  «Nouvelles d`Arménie» ամսագրին հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար  Ժիրայր Ռեյսյանը;

Նշենք, որ Սիրիայում կառավարական ուժերի եւ գրոհայինների միջեւ  ռազմական գործողությունների սկզբից զոհվել է ավելի քան 10 հայ: