Հայաստանի ԱԻՆ-ի պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերի 22-28-ը կայանալի «Վրաստան-2012» միջազգային խոշոր ուսումնավարժանքներին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, հայկական պատվիրակության կազմում կլինեն տարբեր ոլորտների մոտ 50 փրկարարներ` որոնողա-փրկարարական, քիմիական ջոկատների ներկայացուցիչներ, ջրային փրկակարներ, կինոլոգներ եւ պարամեդիկներ: Փրկարարների ջոկատի հետ Վրաստան կտեղափոխվեն նաեւ սարքավորումներ: Բացի այդ, Հայաստանի ներկայացուցիչները ընդգրկվել են նաեւ զորավարժությունների շտաբի եւ գնահատման խմբի մեջ: Նշենք, որ նմանատիպ ուսումնավարժանքներ 2010 թ-ին տեղի են ունեցել նաեւ Հայաստանում եւ 2011 թ-ին`Մոլդովայում:
Վրաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով ուսումնավարժանքներին կմասնակցեն 30 երկրների 11 ջոկատներ:



























