Սուպերմարկետները ժամանակին չեն վճարում գինեգործական ընկերություններին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ նախագահը պետք է ստիպի սուպերմարկետներին՝ ժամանակին մարել պարտքերը, այլապես ճիշտ չէ խաղողի մթերման գին պարտադրելը: «Նորմալ երկրներում պետությունը ստիպում է խանութին 20-30, առավելագույնը 60 օրում մարել մատակարարի բոլոր պարտքերը»,- ասաց Ա. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ կոչ է արել խաղողը մթերել նվազագույնը 140 դրամով՝ կգ-ի համար:

Ըստ Ա. Հարությունյանի՝ այս տարի աննախադեպ բարձր որակի բերք ունենք՝ ոչ կարկուտը, ոչ հիվանդությւոնները խաղողնի վնաս չեն հասցրել: