Իրանի իշխանությունները զգուշացրել են Ադրբեջանի կառավարությանը` Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման կապակցությամբ:

Ինչպես փոխանցում է ադրբեջանական «ANS» հեռուստաընկերությունը, վկայակոչելով İhlas գործակալությանը, այս սպառնալիքի մասին հայտնի է դարձել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի նախօրեին, որը նախատեսված է անցկացնել սեպտմեբրի 11-ին Գաբալում:

Նիստի մասնակիցները վերջին րոպեին հրաժարվել են քննարկել Ադրբեջանի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցը: Իրանական կողմը զգուշացրել է, որ Թուրքիայի հետ վիազային ռեժիմի վերացման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի  նման քայլ կատարել  նաեւ Իրանի դեպքում: Հակառակ դեպքում պաշտոնական Թեհրանը սպառնում է Բաքվին փակել այն միակ ճանապարհը, որը Ադրբեջանը կապում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ: Այս հայտարարությունից հետո թուրքական կողմը համաձայնել է հետաձգել է վիզային ռեժիմի հարցը, քանի որ եթե Իրանը նման քայլի դիմի, ապա ՆԻՀ-ն ամբողջովին կանջատվի Ադրբեջանից: