Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21150-119»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Սեւան քաղաքի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը ավտոմեքենայով ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն: