Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 11-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում» փոխոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 96 պատգամավորներ կողմ են քվեարկել նախագծին, 4-ը` դեմ, 3-ը` ձեռնպահ: Ինչպես հայտարարեց դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը, խորհրդարանական «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագծին, քանի որ խորհրդարանի երեկվա նիստում ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների ներկայացրած առաջարկություններն ուշադրության չեն արժանացել:
Նշենք, որ օրենսդրական նախաձեռնութան հեղինակը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Տվյալ օրինագիծը այս կամ այն փոքրաթիվ խմբակցությունների պատգամավորներին հնարավորություն կտա ներգրավվել խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովների աշխատանքին: Այդպիսով, խմբակցությունը հնարավորություն կունենա ներկայացված լինել բոլոր հանձնաժողովներում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ի պատասխան տվյալ օրենսդրական առաջարկությանը, խորհրդարանական«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-ի, Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» կողմից հանդես էր եկել առաջարկություններով, մասնավորապես`առաջարկվել էր պատգամավորների վճարվող օգնականներ ընդունել, որոնք կմասնակցեն մշտական հանձնաժողովի աշխատանքներին:
«Այդպիսով, պատգամավորները կունենան իրենց ներկայացուցիչները մշտական հանձնաժողովներում, որը կթեթեւացնի նրանց աշխատանքը եւ չի հանգեցնի անհարգալից բացակայությունների: Պատգամավորը ֆիզիկապես չի կարող ներկա գտնվել երեք հանձնաժողովների նիստերին, որոնք զուգահեռ կատարում են իրենց աշխատանքը»:





























