Ստամբուլի ոստիկանատներից մեկի դիմաց սեպտեմբերի 11-ին, ժամը 11։00-ին պայթյուն է որոտացել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  պայթյունի հետեւանքով նախնական տեղեկություններով մահացել է 1 ոստիկան, վիրավորվել՝ 5 հոգի։

Պայթյունի վայրից մասնատված դիակի կտորները ոստիկանությանը թույլ են տվել եզրակացնել, որ այն ռումբը տեղադրված է եղել պայթեցնողի մարմնին։