Google ընկերությունը iPhone սմարթֆոնների եւ iPod Touch նվարգակիչների համար YouTube-ի հավելված է ստեղծել: Այն հայտնվել է App Store խանութներում:
iPhone-ի վրա YouTube-ի հավելումը տեղի է ունեցել 2007 թ-ից, սակայն այն մշակվել է Apple կողմից: 2012 թ-ին Apple-ը որոշել է YouTube հավելվածը հեռացնել iOS-ի վրայից , այդ պատճառով Google-ը հանդես է եկել իր սեփական ծրագրով:
Հավելվածը կտարածվի անվճար եւ մատչելի կլինի մի քանի տասնյակ լեզուներով, այդ թվում ռուսերեն եւ ուկրաիներեն:
YouTube-ի նոր հավելվածը հնարավոր է իր կատարելությամբ կգերազանցի նախկինին. այն օգտատերերին կառաջարկի տեսանյութերի ավելի մեծ շարք (նախկին ծրագրում, օրինակ, ոչ բոլոր երաժշտական հոլովակներն էին ցուցադրվում), ինքնաավելացման գործողություն եւ եթերների հարմարավետ դիտում, հայտնում է «Լենտա.ru»-ն:
YouTube հավելվածը App Store խանութի մեջ ավելացվել է սեպտեմբերի 11-ին: Սեպտեմբերի 12-ին Apple-ը միջոցառում է նշանակել, որի ժամանակ, ինչպես սպասվում է, կհայտարարվի iPhone սմարտֆոնի նոր սերունդի թողարկման մասին:




























