ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում սեպտեմբերի 12-ին կանցկացվի ԵԱՀԿ-ի մոնիտորինգը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, ԵԱՀԿ-ի մոնիտորինգը կանցկացվի Օմարի լեռնանցքի ուղղությամբ:
Ղարաբաղյան կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն եւ անձնական օգնական Ուիլյամ Փրայորը:
ԵԱՀԿ-ի առաքելությանը կուղեկցեն նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարարության եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ:





























