Ամերիկացի նեյրոֆիզիոլոգները բացահայտել են, որ ագռավներն օգտագործում են  այն նույն նյարդային շղթաները, ինչը եւ մարդը եւ այլ կաթնասուններ, որոնց միջոցով տարբերակում եւ հիշում են մարդկանց դեմքերը: Այս մասին հոդված է լույս տեսել Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Համարվում է, որ ագռավազգիներին պատկանող  թռչունների մեծ մասը տիրապետում են մտավոր արտասովոր ընդունակությունների: Նորկալեդոնյան ագռավները (Corvus moneduloides) մարդու եւ մի քանի այլ բարձր պրիմատների հետ մտնում են այն  կենդանիների «էլիտար ակումբի» մեջ, ովքեր ունակ  են աշխատանքիային գործիքներ ստեղծել ու կիրառել:

Գիտնականների խումբը` Ջոն Մարցլուֆֆի գլխավորությամբ, փորձել է բացահայտել, թե ինչպես են ամերիկյան ագռավները (Corvus brachyrhynchos)  ճանաչում իրենց ծանոթ մարդկանց դեմքերը` հետեւելով թռչունների ուղեղի աշխատանքին:

Փորձի համար Մարցլուֆֆը եւ նրա գործընկերները պատրաստել են երկու իրարից լավ տարբերով դիմակներ, որոնցից մեկը «զայրույթ» է արտահայտում, իսկ մյուսը` «բարություն»: Փորձը ցույց է տվել, որ դեմքերի ճանաչման գործընթացը թռչնի ուղեղում տեղի է ունենում շերտավոր մարմնի եւ տեսաթմբի նյարդային բջիջների  բարդ եւ խճճված ցանցի միջոցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: