Հնդկաստանում ավտոբուսը ընկել է ձորը, վթարի զոհ է դարձել 28 մարդ: 5 մարդ հիվանդանոց է տեղափոխվել տարբեր աստիճանի վնասվածքներով: Վթարը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Խիմաչալ-Պրադեշ նահանգում:
Տեղական IANS գործակալությունը հայտնել է, որ ավտոբուսը ընկել է 150 մետր խորություն ունեցող ձորը, երբ վարորդը ցանկացել է փոխել իր նստարանի դիրքը եւ շեղվել է: Որոշ տվայլներով ավտոբուսը գերծանրաբեռնված է եղել:
Փրկարարները ստիպված են եղել դիմել հնդկական բանակի օգնությանը, որպեսզի կարողանան հասնել ավտոբուսի` անտառածածկ եւ դժվարամատչելի անկման վայրը, հաղորդոոմ է «Ռոսբալտը»:
Նմանատիպ վթարներ Հնդկաստանում շատ հաճախ են տեղի ունենում` վատ ճանապարհների, տրանսպորտային միջոցների հնամաշ վիճակի եւ երթեւեկության կանոնները չհետեւելու պատճառով:





























