Դաղստանի Կիզլյար շրջանի  Ստարայա Սերեբրյակովա գյուղում 122 տարեկանում մահացել է Ռուսաստանի ամենածեր բնակիչը` Մահոմեդ Լաբազանովը:

«Նա իր երկարակեցությամբ հերթական անգամ ապացուցել է, որ Դաղստանը մի պետություն է, որտեղ իսկապես բնակվում են Ռուսաստանի ամենածեր մարդիկ»,-ՌԲԿ-ին հայտնել են շրջանային գրասենյակից:

2012 թ-ին հունիսին կյանքից հեռացել է Եվրոպայի ամենածեր բնակչուհին` Մարի-Թերեզ Բարդենը: 114-ամյա ֆրանսուհին 1990-ականների կեսերից բնակվել է ծերանոցում : Երկարակյացը երկու որդի, 7թոռ, 15 ծոռ եւ 6 կոռ է ունեցել:

Gerontology research group-ի վարկածով Մ.-Տ. Բարդենը աշխարհում երկարակյացների ցուցակում 6-րդն է եղել: Այս ցուցակում ֆրանսուհուց առաջ ընդգրկվել են  114 տարեկան երկու ճապոնուհիներ, 115 տարեկան ճապոնացի եւ նրա ամերիկացի հասակակիցը: