Ավտոմեքենաների սեփականատերերի վճարումների թափթփվածությունն ԱՊՊԱ-ի շրջանակում անհանգստացնում է հայկական ապահովագրող ընկերություններին: Ինչպես սեպտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը, նման անուշադրությունն է պատճառներից մեկը, ինչի համար ընկերությունները կարիք ունեն ապահովագրական գումարների ավելացման:
«Հայ վարորդները շատ կարգապահ են, ցանկացած ճանապարհային վթարի դեպքում նրանք չեն հեռանում դեպքի վայրից եւ սպասում են ապահովագրական գործակալին: Սակայն միշտ չէ, որ նման ուշադրությամբ են վերաբերվում վճարումներին», – նշել է Ալթունյանը:
Հիշեցնենք, որ ԱՊՊԱ-ն Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1-ից: Ըստ Հայաստանի ավտոապահովագրումների բյուրոյի վիճակագրության` հավելավճարների ծավալը 2011 թվականի համեմատությամբ նշանակալի աճել է: Եթե 2011 թվականի ընթացքում ապահովագրողների կողմից չվճարված հավելավճարները կազմել են 1,5 միլիարդ, ապա 2012 թվականի միայն հունվար-հուլիսին արդեն 4,9 միլիարդ է:
Իսկ այս տարի արդեն ընկերությունն ունեցել է դատարանի միջոցով պարտքերի գանձման մի շարք դեպքեր: «Այնուամենայնիվ, պարտադիր ապահովագրումը մեզ համար շահույթի աղբյուր չէ: Կամավոր ձեւերը մեր պորտֆելում միշտ էլ գերազանցում են պարտադիրներին, իսկ 2011 թվականի համեմատոթյամբ նկատվում է 20 - 25% աճ», – բացատրել է Ալթունյանը:





























