Գիտնակաները H3N2 գրիպի վարակ են հայտնաբերել խոզերի թոքերում: Այն կարող է մարդուն անցնել օդակաթիլային ճանապարհով: Հետազոտությունը հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Խոզերի գրիպը վտանգավոր սպառնալիք կարող է դառնալ մարդու կյանքի համար: Անհրաժեշտ է հետեւել խոզաբուծարանների վիճակին եւ ներարկումներ իրականացնել, հաղորդում է «gazeta.ru»-ն:





























