Արցախի Հանրապետության ախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել նոր կառավարության ձեւավորման գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել հավասարակշռված եւ օբյեկտիվ մոտեցում՝ այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական ուժերի տեսակետներն ու կարծիքները:




























