Հունգարիայում հայ համայնքը նպատակ ունի լրացուցիչ քայլեր ձեռնարկել Սամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հունգարիայում հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը:

Նրա խոսքով, թե ինչ քայլեր կլինեն դրանք, կորոշվի կազմակերպության ղեկավարության մոտակա նիստի ժամանակ: «Ես չեմ հավատում, որ աշխարհում կա որեւէ մի հայ, ով հարմարվել է տեղի ունեցածի հետ եւ վերադարձել է բնականոն ընթացքին: Դժվար է հատկապես մեր համայնքի համար»,-նշել է Նիկողոս Հակոբյանը: Այն հարցին, թե արդյոք հունգարական կառավարությունը փորձել է կարգավորել հարաբերությունները համայնքի հետ, Հակոբյանը նշել է.«Իհարկե, չէ՞ որ նրանց նպատակ չունեին խախտել ինչ որ մեկի հետ հարաբերությունը: Երեւում է նրանք ցանկանում են մոռանալ տեղի ունեցածը, եթե դա հնարավոր է: Մենք չենք կարող մոռանալ»:

Այն հարցին, թե արդյոք հունգարական կառավարությունը զղջացել է իր արարքի համար, Նիկողոս Հակոբյանը նշել է, որ «Իհարկե, զղջացել է:Սակայն նրանք զղջացել են ոչ թեայն բանի համար, որ հանձնել են մարդասպանին, այլ, որ Ադրբեջանը չի կատարել իր խոստումը»,-բացատրել է կազմակերպության փոխնախագահը:

Հիշեցնենք, որ 2004 թ-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրրգեն Մարգարյանին, ինչի համար Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Սակայն այս տարվա օգոստոսի 31-ին մարդասպանը Հունգարիայի կողմից արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում են շնորհել: Այս որոշումը ողջ աշխարհի դժգոհությանն է արժանացել:

Մի քանի տարի առաջ Երեւանում Հունգարիայի Արտաքին գործերի նախարար Կինգա Հենցը հնչեցրել է իր երկրի պաշտոնական տեսակետը: «Ռամիլ Սաֆարովի արարքը հունգարական հանրության համար շոկային է եղել: Նրա արտահանձնման  հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի: Սաֆարովին վերաբերող բոլոր հարցերը մեծ ուշադրությամբ կքննվեն: