ԱՊՀ-ի Ագրո-արդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստը կկայանա այս տարվա հոկտեմբերին Աշխաբադում: Այդ մասին ասված է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունում: Նիստը կնախագահի Թուրքմենստանը:

Խորհրդի նիստի անցկացման հարցեր են քննարկվել Ռուսաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Շեստակովի եւ ԱՊՀ-ի Ագրո-արդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի փոխնախագահ Ալադին Քուլի-Զադեի հանդիպման ընթացքում:

Բացի դրանից, հոկտեմբերին Աշխաբադում տեղի կունենա միջազգային գիտագործնական կոնֆերանս ԱՊՀ-ի պարենային անվտանգության բարձրացման վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

ԱՊՀ-ի Ագրո-արդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհուրդը համակարգում է  պետությունների գործողությունները եւ միավորում է նրանց ջանքերը գյուղատնտեսական արտադրանքի, ընդհանուր ագրարային  շուկայի ձեւավորման կայուն զարգացման,  ձեռնարկությունների նյութատեխնիկական հարցերի լուծման ուղղությամբ: